• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Արևելյան Սամոսի քաղաքապետի հետ

18 հունիսի, 2022

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունական Սամոս կղզի կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արևելյան Սամոսի քաղաքապետ Յորղոս Ստանձոսին՝ Արևելյան Սամոսի քաղաքապետարանի շենքում: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքային խորհրդի նախագահ Յորղոս Կոլարասը:

Ողջունելով դեսպան Մկրտչյանին` Արևելյան Սամոսի քաղաքապետը անդրադարձել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերին, ընդգծել, որ Սամոսում ժամանակին եղել է հայ համայնք, որն աստիճանաբար տեղափոխվել է Հունաստանի այլ հատվածներ:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տեղական ինքնակառավարման մակարդակով երկկողմ հարաբերություններն ամրապնդելու հնարավորություններին՝ շեշտը դնելով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են` զբոսաշրջությունը և տնտեսությունը:

Քաղաքապետ Ստանձոսը կարևորել է հայ-հունական ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ հատկապես քաղաքների և համայնքների փոխգործակցության մակարդակով՝ արձանագրելով, որ այն լավ հնարավորություն է ստեղծում համատեղ նախագծերի քննարկման և ընդհանուր առմամբ երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանը, ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրերին՝ կարևորելով հունական կողմի ունեցած փորձը տվյալ ոլորտում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: